Մայիսի 2-ին, ժամը 23:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցից դեպի Կոմիտասի պողոտա՝ Լամբադա կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Ակվա» տաքսի ծառայությանը պատկանող «Renault Logan» մակնիշի 93 LV 461 (վարորդ` 1969 թ. ծնված Ա. Գ.) և «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «Scania» մակնիշի 34 OF 861 պետհամարանիշերով (վարորդ` Ս. Կ.) ավտոմեքենաները:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ա. Գ.-ը, ուղևորներ` 1965 թ. ծնված Կ. Մ.-ը և 1960 թ. ծնված Գ. Մ.-ը, Տ. Հ.-ը հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ Կ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուսներինը` միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: