Մայիսի 1-ին, ժամը 21:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ կենտրոնական հավաքակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ BMW մակնիշի 05 ՍՍ 466 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել Շիրակի փողոցում գտնվող բենզալցակայանի դիզվառելիքի հաշվիչի արկղին, այնուհետև՝ արտաքին լուսավորության սյանը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ս. Թ.-ը և Ա. Վ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Սուրբ Աստվածածին ԲԿ, որտեղ Ս. Թ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ Ա. Վ.-ը ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է :
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել հերթապահություն և կատարել վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ: