ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ «Hayastan 24» կայքում 14.04.2017թ. հրապարակված ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը:
Հիշեցնենք, որ երեկ կարծիքներ էին հնչել, որով ձայնագրությունը վերագրում էին ոստիկանությանը: Այդ մասին պարզաբանում էր տվել նաև Աշոտ Ահարոնյանը: