Կլուծվի չգազաֆիկացված տարածքների ջեռուցման հարցը

Կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց չգազֆիկացման տարածքներում ձեռուցման խնդիրների լուծման վերաբերյալ:  Նրա խոսքով, Հայաստանում գազաֆիկացումը 94-95 տոկոս է, ինչը աննախադեպ բարձր է, քան կամայական այլ երկրում, որը չունի ներքին էներգառեսուրս:

Սակայն մարզերում բազմաթիվ հանդիպումների ժամանակ բարձրացվել է այն մասին, որ չգազաֆիկացման տարածքներում  ջեռուցման և կենցաղային նվազագույն պայմաններ ստեղծելու խնդիրներ:

Հանձնարարվեց մարզպետներին, համայնքների ղեկավարների հետ համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գազաֆիկացման խնդիրների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Հանձնարարվեց էներգետիկ ենթակառուցվածքբերի և տարածքային զարգացման նախարարներին քննարկել գազաֆիկացման խնդիրները «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ:

«Իմ նախնական սպասումները հետևյալն են. այն տարածքները, որոնք չունեն գազ, քիչ հավանական է, որ այնտեղ տրամաբանական կլինի գազաֆիկացումը, քանի որ բնակիչները քիչ են, սակայն ջեռուցման համար պետք է քննարկել բոլոր տարբերակները և ընտրել լավագույնը»,- ասաց Կարեն Կարապետյանը:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել