Մարտի 30-ին, ժամը 00:53-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Նորագավիթ վազորդի ПК-4-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատար գնացքը (Զոդ-Արարատ) բախվել է ավտոմեքենային:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է , որ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության բեռնատար գնացքը ПК-4-ի մոտակայքում բախվել է «Nissan Fuga» մակնիշի 34 CT 007 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ 1993 թ. ծնված Հ. Ա.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ. Ա.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: