Որոշ անձիք ԱՄՆ ՄԶԳ-ի անունից կեղծ նամակներ են ուղարկել հասարակական կազմակերպություններին։ Այս մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
Բացի այդ, դեսպանատան աշխատակիցները հրապարակել են կեղծ նամակը, դրա վրա նշելով, թե ինչ ակնհայտ սխալներ կան․
«ԱՄՆ դեսպանատանն անհարմար դրության մեջ դնելու փորձ է արվել, և որոշ ՀԿ-ներ այս շաբաթ «էլեկտրոնային փոստով նամակներ են ստացել ԱՄՆ ՄԶԳ-ից։ Ե՞րբ են ի վերջո հասկանալու նման փորձ անողները, որ հայերը չափից ավելի խելացի են, նման հիմար խաղերին հավատալու կամ տուրք տալու համար»: