«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն գնել է Հրազդանի ՋԷԿ-ը

«Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությունը գնել է « ՀրազՋԷԿ» բաց բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը: Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր որոշմամբ թույլատրվել է «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վճառել իր բաժնետոմսերը:

«Հաշվի առնելով` ա) «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության 2017 թվականի մարտի 13-ի, մարտի 17-ի և «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 2017 թվականի մարտի 13-ի №66 գրությունները, բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության 2017 թվականի մարտի 20-ի №01/19.1/1489-17 գրությունը և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետը`

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Թույլատրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,- նշվում է որոշման մեջ:

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել