Պետական գանձարանում թանկարժեք իրերի արժեքը շուրջ 2 միլիարդ դրամ է

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության վաղվա նիստին ներկայացնելու է «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների 2016 թվականի համալրման և ծախսման վերաբերյալ հաշվետվություն:

Ներկայացված փաստաթղթերից մեկում ներկայացված է «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստներում առկա թանկարժեք իրերի ցանկն ու աժեքը.

Հ/Հ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ ՉԱՓԻ ՄԻԱՎՈՐ ԱՌԿԱ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՌ 01.01.2017թ. (ՔԱՇԸ) ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔ (ԴՐԱՄ)
  Ոսկի, այդ թվում գրամ 93991.6 1204430540.43
1 Ոսկյա իրեր գրամ 79703.07 955674563.68
2 Մետաղական ոսկի գրամ 14288.48 248755976.75
  Արծաթ, այդ թվում գրամ 101038.16 33228810.13
3 Արծաթյա իրեր գրամ 74142.15 28497042.42
4 Մետաղական արծաթ          /տարաների հետ միասին/ գրամ 26896.01 4731767.71
5 Պլատին գրամ 3024.96 42706150.74
6 Պալադիում գրամ 1275.62 11197699.46
7 Օսմիումի օքսիդ գրամ 4.32  
8 Թանկարժեք քարեր` ադամանդ, ադամանդի հումք կարատ 3575.76 594359354.10
9 Թանկարժեք քարեր` ալմաստի քարեր և հումք կարատ 761.94 210415.7
10 Թանկարժեք քարեր` զմրուխտ կարատ 256.36 3443700.0
11 Աճեցված մարգարիտ գրամ 102793.26 6208595.6
12 Արհեստական քարեր հատ 4712 582010.0
13 Կիսաթանկարժեք քարեր կարատ 417.40 76000.0
14 Արհեստական քարերից շարաններ գրամ 1177.40 48000.0
15 Զարդեր արծաթի և ոչ թանկարժեք մետաղի համադրությամբ գրամ 4741.14 1243473.01
16 Համաձուլվածք` թանկարժեք մետաղների պարունակությամբ և ոչ թանկարժեք մետաղներից գրամ 9005.57  
  Ընդամենը     1.897.734.749.1

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել