Հարկային և մաքսային արտոնություն՝ Հանրային հեռուստաընկերությանը

Մարտի 30-ի կառավարության նիստի օրակարգային հարցերից է Հանրային հեռուստաընկերությանը տնտեսական արտոնություններ տալը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի մայիսի 15-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով»,- նշվում է տնտեսական ներդրումների և զարգացման նախարարության կողմից ներկայացնված որոշման նախագծում:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել