Առողջապահության նախարարությունը «Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիա» ՀԿ հետ ապրիլի 1-ից սկսում է «Առողջ աչքեր» ծրագիրը, որի շրջանակում կատարվելու է կատարակտի անվճար վիրահատություններ (էքստրակցիա), ներառյալ` ոսպնյակի արժեքը:
Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր ունեն համապատասխան բժշկական ցուցում (մասնագետի գրավոր եզրակացություն) և ընդգրկված են նախարարության կողմից սահմանված հետևյալ ցանկում`
- կենսաթոշակառուներ,
- «Փարոս» ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուներ,
- Հաշմանդամության խմբերում ընդգրկված քաղաքացիներ։
Ծրագրի մեկնարկը տրվում է Լոռու և Գեղարքունիքի մարզերում: Նշված մարզերի շահառուները կարող են դիմել համապատասխան մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն:
Ծրագիրն առաջիկայում կընդլայնվի։ Կատարակտի անվճար վիրահատությունները կիրականացվեն նաև Երևանում և մյուս մարզերում։ Այդ մասին ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:
Տեղեկությունների և պարզաբանումների համար դիմել ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայություն (8003):