ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղի ունեցած ավտովթարի պատճառով մարդատար ավտոմեքենաների համար բաց է, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով: