Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է պետական գանձերի ցուցադրությանը:
Ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանաձարան» գործակալությունում գտնվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստի մաս կազմող ազգային պահուստի արժեքների ցուցադրություն կազմակերպելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Պետական գանձարանի կանոնադրական խնդիրների իրականացման ապահովմամբ:
ՀՀկառավարության 2003թ. մայիսի 2-ի N737-Ն որոշմամբ հաստատված ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կանոնադրության 8-րդ կետի (իբ) պահանջի համաձայն Պետական գանձարանի գործառույթներից է պետական պահուստներում գտնվող թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված մշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերի ցուցադրության կազմակերպումը, Հայաստանում և այլ երկրներում կազմակերպվող ոսկերչական իրերի ցուցահանդեսներին մասնակցությունը:
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում գտնվող թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը ինչպես նաև դրանցից պատրաստված իրերը պահվում են ՀՀ կենտրոնական բանկի պահոցներում: Հանրությունը հնարավորություն չի ունենում ծանոթանալ Պետական գանձարանի ազգային պահուստի արժեքներին: Ուստի Պետական գանձարանի կողմից ցուցադրության համար ընտրվել են Պետական գանձարանում գտնվող ազգային պահուստի պատմամշակութային արժեք ներկայացնող իրեր: (Ցուցադրության ենթակա արժեքների ցանկը ներկայացված է Հավելվածում):
Ցուցադրվելու են ներքոնշյալ գանձերը.
Հ/Հ | Գույքային համարը | Իրի անվանումը | Ստեղծման վայրը/դպրոցը | Ստեղծման ժամանակահատվածը | Մետաղի անվանումը | Իրի ընդհանուր քաշը (գրամ) | հարգը |
1 | 1614 | գոտի | Անդրկովկաս | 1903-04 թթ. | արծաթ | 877.7 | 875 |
2 | 3275 | գոտի | Ռուսաստան | 1877 թ. | արծաթ | 1024 | 875 |
3 | 3269 | գոտի | Անդրկովկաս | 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ | արծաթ | 704 | 875 |
4 | 3268 | գոտի | Անդրկովկաս | 1917 թ. | արծաթ | 753.8 | 875 |
5 | 1644 | գոտի | Անդրկովկաս | 1900-1908 թթ. | արծաթ | 451.3 | 875 |
6 | 3273 | գոտի | Անդրկովկաս | 1880 թ. | արծաթ | 492.8 | 750/875 |
7 | 3867 | վզնոց | Անդրկովկաս | 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ | արծաթ | 72.78 | 600/800 |