Մարտի 13-ին, ժամը 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Սեբաստիա փողոցում՝ այրված սրճարանի տարածքում, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 32 հասցեի մոտ հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 9 մմ տրամաչափի 21 փամփուշտ և «Բրաունինգ» տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ դատարկ փամփշտատուփով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: