Առողջապահության նախարարությունը «Դիաբետոն ՄՌ 60-ի մատակարարում-2017» ծրագրով արդեն իսկ ձեռք է բերել շաքարային դիաբետիով հիվանդների համար նախատեսված «Դիաբետոն ՄՌ 60» դեղամիջոցը:
Դեռևս 2015 թվականիմարտի 24-ին պայմանագիր է կնքվել ֆրանսիական «Լես Լաբորատուար Սերվիե» ընկերության հետ՝ 10 միլիոն 350 հազար դեղահատի ձեռքբերման համար: Վճարվել է 455 միլիոն 400 հազար դրամ, այսինքն՝ մեկ դեղահատի դիմաց՝ 44 դրամ:
Պայմանագրի համաձայն՝ մինչև այս տարվա դեկտեմբերի 25-ը ֆրանսիական ընկերությունից պետք է մատակարարվի դեղի վերոնշյալ ամբողջական քանակությունը:
Նշենք, որ նախորդ տարիներին շահառու քաղաքացիները, ՄԻՊ-ը ահազանգել էին այն մասին, որ շաքարային դիաբետով հիվանդների համար պետությունը գնում է պակաս էֆեկտիվ և էժան հնդակակն դեղամիջոց, որը համարվում է «Դիաբետոն ՄՌ 60»-ի փոխարինիչը: