Պահանջներ, որոնք պետք է պահպանվեն ձվերի և ձվամթերքի պահպանման և փոխադրման դեպքում

Կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1438-Ն որոշմամբ հաստատվել է ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը:

Նշված որոշման համաձայն՝ չի թույլատրվում սուր հոտավետ նյութերի հետ համատեղ կամ հարևանությամբ ձվերի և ձվամթերքի պահումը: Պահման գործընթացն իրականացվում է արտադրանքի անվտանգության և որակական ցուցանիշների պահպանումն ապահովող ջերմաստիճանի և օդի հարաբերական խոնավության պայմաններում:

Պետք է իմանալ, որ  օդի ջերմաստիճանի 00-200 C և 85-88% հարաբերական խոնավության պայմաններում Ա դասի «Էքստրա» տեսակի ձվերը պահում են 7 օրվանից, Ա դասի 1-ին տեսակի ձվերը` 25 օրվանից, լվացված ձվերը` 12 օրվանից ոչ ավելի: Բ դասի ձվերը պետք է պահել 50 C -ից մինչև 200 C օդի ջերմաստիճանի պայմաններում, իսկ այս դասի ճաքած ձվերը թույլատրվում է օգտագործել սննդի կամ ոչ պարենային ապրանքների արտադրությունում` 00 C -ից մինչև 50 C ջերմաստիճանում պահելու դեպքում:

Նշենք, որ ձվերի և ձվամթերքի պահման ու փոխադրման գործընթացների ժամանակ պետք է ապահովել անփոփոխ ջերմաստիճանային պայմաններ, որոնք առավելագույնս կնպաստեն արտադրանքի հիգիենիկ հատկությունների պահպանմանը: Ձվերի փոխադրման ժամանակ ջերմաստիճանային ռեժիմի պահպանման նկատմամբ պետք է իրականացվի հսկողություն:

Արգելվում է ապասառեցված կամ ձնային և սառցային զանգվածով ծածկված փաթեթավորված ձվերի առաքումը:

Փոխադրական տարան (ստվարաթղթե և պլաստմասե արկղերը) և փոխադրամիջոցները, որոնք նախատեսված են ձվերի և ձվամթերքի փոխադրման համար, պետք է ապահովեն դրանց պահպանումը և պաշտպանեն շրջակա միջավայրի անբարենպաստ ֆիզիկական ազդեցություններից (մթնոլորտային տեղումներ, արևի ուղիղ ճառագայթներ և այլն):

Կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ յուրաքանչյուր փոխադրումից հետո փոխադրական տարան ու փոխադրամիջոցները պետք է ենթարկվեն սանիտարական մշակման, այսինքն՝լվացման և ախտահանման:

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00, ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110, հեռախոսահամար 010 540199:

Կարող եք կարդալ նաև՝

Պահանջներ, որոնք պետք է պահպանվեն ձվերի և ձվամթերքի պահպանման և փոխադրման դեպքում

Պահանջներ, որոնք ներկայացվում են ձվի և ձվամթերքի անվտանգությանը

Ի՞նչ պահանջներ պետք է պահպանվեն մսի և սննդամթերքի արտադրությունում աշխատող անձնակազի կողմից

Ի՞նչ արգելքներ են ներկայացվում սննդամթերքի գովազդին

Որո՞նք են մսի և մսամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում հանրային սնունդ վաճառողներին

Ի՞նչ առանձնահատկություններ ունի հացի վաճառքը

Ի՞նչ կարգով են տրամադրվում դրոշմապիտակները

Ի՞նչ իրավունքներ ունեն սննդամթերքի ոլորտում ստուգումներ իրականացնողները

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սննդամթերքի մակնշման մասին

Ի՞նչ ժամկետներում են իրականացվում ստուգումները

Արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթները կարող են կասեցվել 

Սննդի օպերատորի պատասխանատվությունը վտանգավոր սննդամթերքի համար

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սննդամթերքի սահմանային պետական վերահսկողության մասին

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող ո՞ր նյութերն են համարվում վտանգավոր և ի՞նչ կարգով պետք է դրանք հետ կանչվեն

Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվի սննդամթերքի արտադրությունը

Առևտրի կազմակերպման կանոններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը

Արգելվում է ներմուծել

Սննդամթերքի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայություններ մատուցողները կարող են ենթարկվել պատասխանատվության

Կարող եք դիտել նաև՝

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում սննդամթերքի փաթեթավորմանը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ստուգում իրականացնող անձանց իրավունքների մասին

Ո՞ր դեպքերում է արգելվում սննդամթերքը դնել շրջանառության մեջ

Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվի սննդամթերքի արտադրությունը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել