ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վստահ է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պարզապես չի գործում, այնպես որ նա ավելորդ է համարում քննարկել այս հանձնաժողովի լիազորությունների ընդլայման նախագիծը․ «Նման բաները ստեղծելը չի աշխատում, հարստությունը վերաբաշխվում է հօգուտ նրանց, ովքեր չկան գրանցված (նկատի ունի հայտարարագիր չներկայացնող անձանց մասին – խմբ․) այդքան բան։ Փոխկապակցված անձիք և այլն, այս ամենը չի փրկում»,- նշեց նա։
Պարոն Բագրատյանը կոսմետիկ բնույթի է համարում այս հանձնաժողովի գործառույթների ու լիազորությունների ընդլայման ջանքերը․ «Իմ կարծիքը միանշանակ բացասական է, այսինքն՝ այս ամենը կեղծավորություն է դառնում, եթե համընդհանուր եկամտի հայտարարագրում չկա, յուրաքանչյուր անձի վրա կարելի է գրել հարստություն և հետ վերցնել»,- նշեց Բագրատյանը հիշեցնելով, որ դեռևս 2009թ․-ին «100 քայլ ծրագրում» առաջարկել է ներդնել համընդհանուր հայտարարագրման ինստիտուտը։