Արարատի մարզում մառախուղ է. ճանապարհներին՝ մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է  Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-33-րդ կմ-ը: 

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան-Սիսիան հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արարատի մարզում առկա է մառախուղ:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել