Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի սահմանին մոտ Վիրանշեհիր քաղաքում հանրակացարանի մոտակայքում մեքենայում տեղադրված ռումբ է պայթել: Այս մասին հայտնում է ՌիաՆովոստի-ն:
Աղբյուրը նշում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել՝ 15 մարդ: Հանրակացարանում հիմնականում ապրել են դատավորներ և դատախազներ, ասվում է մարզպետ Ազիր Թունա Գյոնգյորայի հայտարարությունում:
Զոհերի թվում է նաև 3-ամյա մի երեխա: