ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը փետրվարի 6-ից 28-ն ուսումնասիրում է հանրապետությունում հեմոդիալիզի ծառայության կազմակերպմանն առնչվող առկա խնդիրները և հնարավոր ռիսկերը։
Հայտնում են առողջապահության նախարարությունից:
Ուսումնասիրության այս փուլի արդյունքները հիմք են հանդիսացել բավարարելու նախարարություն դիմած բոլոր քաղաքացիների` հեմոդիալիզային ծրագրի շրջանակում ներգրավելու և պետական պատվերով հեմոդիալիզային ծառայություն տրամադրելու մասին դիմումները։
Տեղեկացնում ենք, որ հեմոդիալիզ իրականացնող բոլոր բժշկական կազմակերպություններում շարունակվող ոււսումնասիրությունների արդյունքում կձևավորվեն այս ծառայության կազմակերպման նոր սկզբունքներ և մոտեցումներ։
Իրավաբան.net