Ինչպե՞ս կարող եք դուրս գալ հաշվառումից

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

« 1) Անձին հաշվառումից հանելու դեպքում մեկ սեփականատիրոջ դիմումը բավարար է, որպեսզի բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձը հանվի հաշվառումից:
— Իսկ սեփականատիրոջ համաձայնությամբ հաշվառման դեպքում եթե սեփականատերերը մի քանիսն են, բոլորը պարտադիր տալիս են գրավոր համաձայնություն:

2) Հաշվառումից հանելու դեպքում լիազորված անձի միջոցով գործընթացը կազմակերպելիս լիազորագիրը կարող է լինել հասարակ գրավոր ձևով՝ առանց նոտարի կողմից վավերացվելու:
–Իսկ հաշվառման գործընթացի ժամանակ, եթե սեփականատերը անձամբ չի ներկայանում անձնագրային ծառայություն, համաձայնությունը պարտադիր պետք է վավերացված լինի նոտարական կարգով:

3) Լիազորված անձի միջոցով անձին հաշվառումից հանելու դեպքում լիազորագրում կարող է ընդամենը նշված լինել գործողության տեսակը, առանց հաշվառումից հանվող անձանց մատնանշման (օրինակ, լիազորում են հաշվառումից հանել ցանկացած անձի-/իհարկե ոչ սեփականատիրոջը կամ օգտագործամն իրավունք ունեցող անձին/):
–Հաշվառման դեպքում, եթե սեփականատերը չի կարող ներկայանալ անձնագրային ծառայություն, համաձայնությունը բացի նոտարական կարգով վավերացված լինելուց պետք է պարունակի հաշվառվող անձի տվյալները, ում սեփականատերը համաձայն է որ հաշվառվի»:

 Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել