Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, որի բնակչությունը կազմում է մոտ 1 մլն մարդ, ովքեր գեներացնում են մոտավորապես 350.000 տոննա/տարի քաղաքային աղբ: Ներկայումս, թափոնների տեսակները խառնված են և հավաքվում են առանց որևէ նախնական տեսակավորման, ինչպես նաև առանց երկրորդական տեսակավորման՝ մինչև աղբավայր տեղափոխելը: Աղբի հավաքման ծառայություններն իրականացվում են մասնավոր կազմակերպության կողմից, որը տրամադրել է նոր աղբամաններ, բեռնատարեր և իրականցնում է 100% ծածկվածությամբ աղբահանություն:Ներկայումս, հավաքված խառը թափոնները չկանոնակարգված թափվում են տարբեր վայրերում:
Այժմ Երևանի քաղաքապետարանը նախապատրաստում է մցույթ՝ ժամանակակից աղբավայրի կառուցման և շահագործման համար: Հայաստանում առկա է վերամշակման ենթակա թափոնների առևտուր, որը կրում է ոչ պաշտոնական բնույթ, սակայն վերամշակման շուկան պատշաճ կերպով զարգացած չէ: Օրգանական և վերամշակման ենթակա նյութերի առանձին հավաքում չկա:
Նախկինում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ թափոնների բաղադրության մեջ առկա է կենսաբանորեն քայքայվող թափոնների բավականին մեծ բաժին։ Երևանի քաղաքապետարանը մտադիր է բարելավել առկա կոշտ թափոնների ծառայությունների չափանիշները և կառույցների/միջոցների իրավիճակը: Քաղաքապետարանը մտադիր է նաև ոլորտի իրավիճակը բնապահպանական համապատասխանելիության տեսանկյունից բարձրացնել և մոտեցնել եվրոպական չափանիշներին: Այս ծրագրի հիմանական նպատակներն են՝
Իրականացնել թափոնների վերամշակումը և վերականգնումը,
Կրճատել կոշտ թափոնների կառավարումից առաջացած բնապահպանական և առողջապահական ազդեցությունները (թափոնների քանակի նվազեցում),
Ստեղծել սոցիալական և տնտեսական շահույթ,
Նվազագույնի հասցնել մնացորդային թափոնները, որոնք վերջում թափվելու են աղբավայրում, Երևանի քաղաքապետարանն մեկնարկում է սույն չպարտավորեցնող հետաքրքրվածության հայտի հրավերը, որպեսզի մասնավոր-համայնք համագործակցության միջոցով (ՄՀՀ) իրականացնի կոշտ թափոնների վերամշակման ներդրումային ծրագիրը:
Մրցույթի ամբողջական հայտարարություն՝ այստեղ: