ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Ռուբեն Մելիքյանը փետրվարի 14-ին Ստրասբուրգում ներկայացրել է զեկույց՝ քառօրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման դեպքերի վերաբերյալ: Այնուհետև Ռուբեն Մելիքյանն ու Եվրախորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը համատեղ մամուլի ասուլիս են տվել:
Ռուբեն Մելիքյանը նշել է, որ իր մանդատը վերաբերում է մարդու իրավունքներին և իր գործում չկա անդրադարձ որևէ քաղաքական խնդրի: Եվ խոսքը վերաբերում է մի պետության, որը ճանաչված չէ. «Եթե նույնիսկ պետությունը ճանաչված չէ, ապա մարդիկ չեն կարող անտեսվել և նրանց իրավունքները պետք է հաշվի առնվեն»:
Այնուհետև ԼՂՀ օմբուդսմնեը նշել է, որ ներկայացված զեկույցին կից կան բոլոր փաստաթղթերն ու լուսանկարները, որոնք վկայում են այն մասին, որ ադրբեջանական կողմը անմարդկային վերաբերմունք է դրսևորել` կտտանքների ու խոշտանգումների ենթարկել, խեղել, սպանել անձանց ու զոհերի մարմինները:
Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է նաև Լապշինի գործին՝ նշելով, որ սա փորձ է լռեցնել Արցախի վերաբերյալ խոսքի ազատությունը և Արցախ այցելելը դարձնել վտանգավոր: Նրա խոսքով, սա մարդու իրավունքների լրջագույն խնդիր է և այն ոչ միայն Լապշինին է վերաբերում, այլև բոլոր նրանց, ովքեր եղել են Արցախում կամ ցանկանում են լինել:
Ամբողջական տեղեկությունը՝ տեսանյութում: