Ծուղակ վարորդների համար «Լամբադա» կամուրջի մոտ

Ֆեյսբուքյան  «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» խմբում Մհեր Շահգելդյանը գրառում է կատարել ճանապարհային հերթական ծուղակի մասին.

«Այսօր «Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր» իրապաշտպան ֆեյսբուքյան կայքում դրված տեղեկատվությունը՝ հղում Արտակ Քեմչյանի, վերաբերվում էր այն փաստին, որ Դավիթ Անհաղթ փողոցի արագաչափը տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի մոտ, որը նկարահանում է «Լամբադա» կամուրջ բարձրացողներին և իջնողներին: Ընդ որում, իրապես Քանաքեռ -Զեյթուն վարչական միավորի բնակիչները այդ մասին բացարձակ տեղեկացված չեն: Սա վարորդների համար թակարդ է կամ հերթական ծուղակ և, իմ խորին համոզմամբ, ոչ միայն չի բարձրացնելու անվտանգության մակարդակը այլև ավելորդ լարվածություն է ստեղծում: Վարորդները հայտնվում են թաքնված տեսախցիկների նման իրավիճակում: Սա ուղղակի անթույլատրելի է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել