«Պարզվեց Կոնյակի գործարանի կամուրջի մոտ (Գինու գործարանի հենց կողքը) նոր լուսացույց են դրել»: Այս մասին գրում է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:
«Դա պարզվեց, երբ նկատեցի, որ չորս մեքենա իրար էին խփել այդ բարեփոխման արդյունքում ու կողքով անցնելուց տեսա, որ կարմիր փոքրիկ լույս ա վառվում աջ կողմի վրա, որը ոչ մեկ (ես էլ) չէր նկատել:
Ու բնականաբար ոչ մի ՃՈ ոստիկան չկար, որ կարգավորեր անցումային վիճակը:
Լավ կլիներ ինչ-որ ձև ծանուցվեր նոր (ու անիմաստ) լուսացույցը ու գոնե մի քանի ամիս ոստիկանությունը օգներ վարորդներին հենց տեղում»: