ՀՀ Պաշտպանության նախարարությունը 2016թ-ի դեկտեմբերի 28-ին պայմանագիր է կնքել «ԱՏԱ» ՍՊԸ-ի հետ, որը պարտավորվել է ՊՆ-ին ապահովել մեդալի կաշվե տուփերով:
Տուփերը պետք է լինեին արտաքինից պատված մուգ կանաչ արհեստական կաշվով, 10,5 սմ լայնություն, 15,5սմ երկարություն, 4,5 սմ բարձրություն:
Տուփի դիմերեսի կենտրոնում ոսկեգույնով պատկերված է ՀՀ ԶՈՒ զինանշանը, որից ներքև երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը: Տուփի ներսի մասը պաստառված է մուգ կանաչ թավշով: Ծածկամասի ներքևի հատվածում գտնվում է ժապավեն՝ նախատեսված մեդալի վկայականը տեղադրելու համար: Տակամասը՝ հարմարեցված է մեդալը և մեդալի տարբեանշանը տեղադրելու համար: Իսկ տակամասի դարձերեսին ունի հենակ՝ այն հենված դիրքով տեղադրելու համար:
Վճարումը 500 տուփերի համար կազմել է 2.000.000 դրամ, որը վճարվել է 2016թ-ի դեկտեմբերի 30-ին:
Նույն օրը ՀՀ ՊՆ-ն պայմանագիր է կնքել մեկ այլ՝ «ՎԱՆԵ» ՍՊԸ-ի հետ՝ նույն պահանջով:
Այս ընկերությունը ևս պարտավորվել է պատրաստել գրեթե նույնանման մեդալի տուփեր՝ ավելի փոքր չափսերով:
Այս գործարքի համար վճարվել է 1.402.314 դրամ: Նշենք, որ այստեղ ևս տուփերի քանակը 500-ն է եղել:
Ընդհանուր հաշվով 1000 տուփի համար ՀՀ ՊՆ-ն ծախսել է 3 .402.314 դրամ:
Ա.Չ