Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. 4 հոգի հոսպիտալացվել են

Փետրվարի 10-ին, ժամը 18:02-ին տեղեկություն է ստացվել, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 99-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» մակնիշի 35 FD 182 (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Ն.) և «Mercedes C» մակնիշի 35 UV 349  պետհամարանիշերով (վարորդ՝ Վ. Ա.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածներ՝ Գ. Ա.-ի (1959 թ.), Շ.Կ.-ի (1974 թ.) և Շ. Մ.-ի (1985 թ.) առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Վ. Ա.-ինը (1962 թ.)՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները Երևան-Գյումրի ավտոճանապարհին (չինացիների բազայի մոտակայքում) տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. և փակել գազի բալոնի փականները:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել