ԱՄՆ վիզա ստանալու համար նոր հարցազրույցներ կնշանակվեն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել.

«Հայտնում ենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարության վերջին ցուցումների հիման վրա, մեր հյուպատոսական բաժինը հնարավորինս արագ կփորձի վիզայի նոր հարցազրույցներ նշանակել վիզայի դիմում ներկայացրած այն անձանց համար, որոնց վիզայի հարցազրույցը վերջերս չեղյալ էր հայտարարվել Նախագահական 13769 հրամանագրի համաձայն: Վիզաների հետ կապված ձեր հարցերը կարող եք ուղղել մեր հյուպատոսական բաժնին՝ գրելով էլ. փոստի [email protected] հասցեով»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել