Ուսումնասիրվել են Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած ՀԿ-ների փաստաթղթերը

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման  գործընթացի  իրականացման նպատակով ստեղծված հանձնաժողովը փետրվարի 9-ին նիստ է գումարել:

Արդարադատության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, վերջինիս նախագահ, արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ,  ուսումնասիրել է Խորհրդում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած 9 ՀԿ-ների փաստաթղթերն ու որոշել՝ թերի փաստաթղթեր ներկայացրած կազմակերպություններին երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք շտկելու  հնարավորություն տալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել