Փաստաբանն ամբողջ երկրի ցավոտ հարցերի հետ գործ ունեցող անձն է. Ռուզաննա Տեր-Վարդանյան

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 39 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.netը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

Ներկայացնում ենք ՓՊ խորհրդի անդամի թեկնածու, փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանիի հարցազրույցը.

-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել: 

-Չնայած մեր՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքով հաստատված ձեռնահասության հոդվածի համաձան պահանջվում է, որպեսզի փաստաբանն ունենա հռետորական ունակություններ, տիրապետի օրենսդրությանը, փաստաբանի աշխատանքը ներգրավող ունակությունները, սակայն ներկայումս, օրենքի այս պահանջը փաստաբանին աշխատանքի ընդունելիս՝ արտոնագիր տրամադրելիս չի ստուգվում: Նրան ընդամենը տրվում են հարցեր, որոնցից երկու սխալ են լինում մեկը ճիշտ, նա օրինակ հիշողությամբ դնում է այդ  նշանը և եթե նա ունենում է հիշողություն, բայց չի ունենում տրամաբանություն, հռետորական խոսքի ունակություն, օրենքին էլ որպես այդպիսին չի տիրապետում և ուղղակի անգիր է արել, ստանում են արտոնագիր: Ցավոք սրտի, նման պրակտիկայի պարագայում մեր շարքերում լցվել են այնպիսի փաստաբաններ, որոնք ոչ միայն հռետորությունից գաղափար չունեն, այլև ելույթ են ունենում հայհոյական բառերով, վիրավորելով, չունեն տրամաբանություն, գրել չեն կարողանում, իրենց պահում են փաստաբանին ոչ հարիր վարքագծով:

Փաստաբանն ամբողջ երկրի ցավոտ հարցերի հետ գործ ունեցող անձն է:

Ես 20 տարվա աշխատանքային փորձ ունեմ և խորհրդային տարիներին իմ կոլեգանների վերաբերյլա ոչ մի վատ բան չէի լսում, իսկ հիմա այնքան շատ ու հիմնավոր բողոքներ եմ լսում, որ ես նույնիսկ ամաչում եմ երբեմն նրանց կոլեգա ասել:

-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված: 

-Ես տեղյակ եմ, որ տարբեր դատարաններում այդ կապակցությամբ հարուցված և՛ քրեական, և՛ քաղաքացիական գործեր կան: Ցավոք ես գիտեմ միայն այն, ինչ՝ դուք:

-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

-Ցավոք սրտի, այս հարցի հետ կապված նույնպես չեմ կարող ձեզ տեղեկատվություն տալ, քնաի որ չեմ ծանոթանում այդ հաշվետվություններին, նույնիսկ չգիտեմ, դրանք բաց են, թե՝ ոչ: Բայց կարծում եմ, ներկայիս նախագահն արդեն դա բաց ու թափանցիկ ձևով կատարի, որպեսզի չառաջանան նախկին նախագահի ժամանակ առաջացած 96 միլիոն դրամի պատմությունը: Կարծում եմ, որ Արա Զոհրաբյանը պետք է որ դաս քաղի դրանցի և կատարի այնպիսի գործողություններ, որպեսզի նման խնդիրներ այլևս չառաջանան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել