«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր քննարկեցին ծրագրի կատարման վերաբերյալ կարևորագույն հարցեր:
Քննարկման արդյունքում որոշվեցին միջոցառումների խորագրերն ու ժամանակացույցերը, առաջին միջոցառման օրակարգը:
Հաստատվեց նաև բիզնես ազդարարների ինստիտուտի ներդրումն ապահովող կայքի անվանումն ու դոմեյնի անվանունները:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև տպագրական նյութերի, թարգմանչական ծախսերի և այլ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ հարցեր:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսական աջակցությամբ:
«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որըհամաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Վերջինս էլ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: