Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղերի համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.net–ը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:
Մեզ հետ զրույցում իր տեսակետն է ներկայացրել փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել:
-Իմ մոտեցումը որպես խորհրդի անդամ լինելու է շատ պարզ և հստակ՝ ոչ մի ինտրիգներ, անդրկուլիսյան պայմանավորվածություններ: Մնալ մարդ և փաստաբան և գործել միայն ի շահ փաստաբանության, այլ ոչ թե կոնկրետ անձի:
-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված:
-Ֆինանասական չարաշահումների մասով՝ պետք է կատարվի հարկային ստուգում, անկախ լիարժեք աուդիտ, բացահայտվի և հրապարակվի իրական վիճակը:
-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:
-Կարծում եմ, որ ոչ, քանի որ առկա է անիմաստ ուռճաչված աշխատակազմ: Հրապարակվող հաշվետվությունների մեջ պետք է նշվի և պարզաբանվի ոչ միայն ֆինանսական ծախսերի մեխանիկական ճշտությունը, այլ դրա նպատակները և էֆեկտիվությունը: