Կուրսեցիներս գտնում էին, որ ավելի լավ է շարքային ոստիկան դառնային, քան թե փաստաբան. Լիանա Բալյան

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.net-ը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

Փաստաբան Լիանա Բալյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ փաստաբանների համար ՓՊ հաշվետվությունները թափանցիկ են, որովհետև Փաստաբանների կայքում հրապարակվում են պալատի ֆինանսական հաշվետվությունները, իսկ ֆինանսական հաշվետվությունները հրապարակվում են եռամսյակային կարգով, իսկ հետո տեղադրվում է տարեկան հաշվետվությունը, ընդ որում՝ բյուջեի հետ կատարողական համեմատությամբ։

-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել: 

-Ես ունեմ նախընտրական ծրագիր, որը պետք է իրականացնեմ ընտրվելուց հետո

Ստեղծել Փաստաբանական բարեգործական հիմնադրամ և եթե համայնքը ունի 2000-ից ավելի փաստաբան, տարին մեկ, յուրաքանչյուր փաստաբան, թող բարեգործական հիմնադրամին կամավոր փոխանցի 1000 ՀՀ դրամ: Այդ գումարով կարող ենք օգնել հիվանդ, թոշակառու և դեկրետի մեջ գտնվող միայնակ կին փաստաբաններին:

Իմ կարծիքով ՀՀ Փաստաբանների պալատը ավելի շատ պետք է խրախուսի, այլ ոչ թէ կարգապահական պատասխանատվության ենթարկի փաստաբաններին: Պետք է պակասեցնել փաստաբանների վրա կարգապահական վարույթներ հարուցելը և հատկապես՝ գործով մասնակցող փաստաբանի հակառակորդ կողմի դիմումները ընդհանրապես չպետք է քննարկվեն, այլ որոշմամբ անմիջապես պետք է ետ վերադարձվեն: Օրինակ. քաղաքացիական գործով՝ փաստաբանը այնքան լավ է ներկայացնում իր վստահորդի՝ Հայցվորի շահերը, որ առաջացնում է պատասխանող կողմի զայրույթը: Պատասխանողը բողոք դիմում է գրում պալատ՝ Հայցվորի ներկայացուցիչ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: Պալատում կազմվում է գործ, նախապատրաստվում են նյութեր, հայցվորի փաստաբանին կանչում են բացատրություն գրելու: Մի խոսքով ժամանակի կորուստ, անիմաստ թուղթ գրել, ջնջել, Հայցվորի ներկայացուցիչ փաստաբանի «սթրեսային վիճակ»:

Իսկ բոլորս էլ գիտենք, որ Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով: Ուստի, եթե պալատը տեսնում է, որ գործով հակառակորդ կողմից է դիմումը՝ պետք է որոշմամբ անմիջապես ետ վերադարձնի բողոքը, պատճառաբանելով , որ գործը դատաքննության փուլում է և պալատը չի կարող միջամտել փաստաբանի աշխատանքին, ուստի պատասխանող կողմը կարող է հայցվորի փաստաբանի դեմ իր առարկությունները ներկայացնի դատարանում:

Իմ ասածը վերաբերում է նաև քրեական գործերով երկու կողմի շահերը ներկայացնող փաստաբանների դիմում բողոքներին… Նամանավանդ դատավորների, դատախազների ու քննիչների բողոքների հետ կապված փաստաբանը պետք է պատասխանատվության ենթարկվի միայն շատ ծայրահեղ և լուրջ, ծանրակշիռ դեպքերում: Այսինքն, փաստաբանը պետք է պաշտպանված լինի:

Հանրային պաշտպանի գրասենյակը բողոքում է, որ շատ գործ ունի չի հասցնում, իսկ անկախ փաստաբանները բողոքում են, որ գործ չունեն: Ես առաջարկում եմ, որպեսզի հանրային Պաշտպանի գրասենյակը սահմանի գործերը վարույթ ընդունելու խիստ կանոններ՝միմիայն անվճարունակ, հաշմանդամ, թոշակառու և այլն, քաղաքացիների համար՝ ինչպես որ նշված է օրենքում: Անվճարունակ քաղաքացիներից պարտադիր պետք է պահանջի անվճարունակությունը հաստատող իրավահաստատող փաստաթղթերը և նոր դրանից հետո գործերը ընդունի վարույթ: Իսկ վճարունակ քաղաքացիների գործերը ետ վերադարձնի ու չընդունի վարույթ: Դրա հաշվին գոնե փաստաբանների մեծամասնությունը կապահովվի գործով: Օրինակ` Իրոք պրակտիկայում հարուստ անձինք ավելի շատ են խուսափում վճարել ոչ միայն փաստաբանին.այլև բժշկին`դիմելով տարբեր զեղծարարությունների, քան ազնիվ, չքավոր մարդիկ։

Ուստի օրենսդրական կարգավորման դեպքում ՀՊԳ-ն իրավունք կունենա անվճար հարցումներ կատարել ռեգիստր, կադաստր, հարկային, ավտոտեսչություն (կամ ուղղակի էլեկտրոնակին համակարգերից համապատասխան պատճեններ ստանալով) ցանկացած ժամանակ կեղծ անվճարունակության փաստ ստանալով ՀՊԳ-ն մերժում կամ դադարեցնում է ստախոսի պաշտպանությունը` վնասի հատուցման իրավունքով հօգուտ իրավաբանական անձ` ՀՊԳ-ի և որոշակի տոկոս հատկացնելով ծառայություն իրականացրած Հանրային Պաշտպանին:

Այսինքն` այստեղ ընդամենը ՀՊԳ-ի կանոնները ավելի խստացնելու մասին է խոսքը՝ անվճարունակության հարցին հետամուտ լինելը և այլ միջոցառումներ: Եթե չեմ սխալվում, դեպք էր արձանագրվել, երբ պաշտպանության կեսից ՀՊԳ աշխատակիցը բացահայտել էր, որ անձը լավ էլ վճարունակ է ու ունի մի քանի գրանցված սեփականություն: Խոսքը ըստ իս, նման դեպքերը բացառելու մասին է: Իսկ մենք գիտենք, որ եթե կանոնները չխստացվի, իսկ հանրային պաշտպանն էլ եթե արդեն ներգրավվում է գործով որպես փաստաբան, ապա փաստաբանը արդեն չի կարող հրաժարվել գործից և արդեն խնդիր է առաջանում:

Խորհուրդը շատ անելիք ունի, ոչ միայն փաստաբանական պալատում: Առ այսօր փաստաբանները դատարաններում չունեն սեղան աթոռ՝ գործերին ծանոթանալու և դիմումներ գրելու համար: Ինչու այդ հարցով ևս չզբաղվեն և դատարաններում գոնե մեկ սեղան և աթոռ չլինի, որ փաստաբանները կարողանան դիմումներ գրեն կամ էլ ծանոթանան գործի նյութերին, ոչ թէ կարգադրիչներին կամ էլ գրասենյակում խնդրեն, որ տեղ տան գործերին ծանոթանան, կամ էլ դատարանների նիստերի դահլիճում արագ-արագ, լարված թերթեն գործը,որ հանկարծ ու որ է այլ դատական նիստ չսկսվի:

-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված: 

-Ինձ լրատվամիջոցներից է հայտնի դարձել ինչ-ինչ չարաշահումների մասին, սակայն, ես գիտեմ, որ այսօր փաստի առթիվ հարուցված է քրեական գործ և նախաքննությունը կպարզի թէ իրոք այդպիսի չարաշահումներ եղել են՝ թէ ոչ: Եվ չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը ես ոչինչ չեմ կարող ասել այդ մասին կամ անուններ տալ: Օրինակ` 1996թ.-ին համալսարանն ավարտելուց հետո ես դարձա փաստաբան: Կուրսեցիներս գտնում էին, որ ավելի լավ է շարքային ոստիկան դառնային, քան թէ փաստաբան: Այն ժամանակ փաստաբանությունը աղետալի վիճակում էր գտնվում: Այն թվերին Փաստաբան էին դառնում միայն թոշակի գնացած դատավորներն ու դատախազները և փաստաբանի մասնագիտությունը համարվում էր «ամենաստորին և չհարգված» մասնագիտությունը:

Երբ նոր էի դարձել փաստաբան, դատարաններում չհերթապահելու և չհնազանդվելու համար որոշել էին ինձ ենթարկել կարգապահական պատասխանատվության և ստիպված Սովետականի կոնսուլտացիայից ինձ տեղափոխեցին Սպանդարյանի կոնսուլտացիա, որտեղ բախտի բերմամբ հավաքվել էին երիտասարդ և նոր մտածելակերպ ունեցող համարձակ փաստաբաններ: Փաստաբանների պալատի երեք նախագահների` Փիլիպոսյան Միշայի, Սահակյան Ռուբենի և Զոհրաբյան Արայի հսկայածավալ աշխատանքների ու իրենց օժանդակող ուժերի` միասնական համայնքի, ճիշտ աշխատանքի շնորհիվ է, որ այսօր փաստաբանությունը զարգանում է և հետընթաց չի ապրում:

Այսօր դատավորները, դատախազներն ու քննիչներն են երազում դառնալ փաստաբան, որովհետև փաստաբանը անկախ է ու ազատ խոսքի իրավունք ունի: Անկեղծ ասած ինձ երբեք դուր չի եկել և դուր չի գալիս պալատի նախկին և ներկա նախագահներին որոշ փաստաբանների կողմից մամուլով զրպարտելն ու վիրավորելը: Երբեք խոսքի ազատությունը և քննադատությունը չպետք է դուրս գա սահմաններից և փոխակերպվի վիրավորանքների և զրպարտության:

Պետք է Փաստաբանը մնա իր բարձր դիրքերում և չպետք է անձի խնդիր լուծի: Պետք է վերջ տալ փաստաբանների միջև միջանձնային կոնֆլիկտներին, պետք է լավատես լինել, պետք է միավորվել, համախմբել, խաղաղ աշխատել և առաջ նայել:

-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

-Ես անկախ փաստաբան եմ և ունեմ իմ գրասենյակը: Այսօր ՀՀ Փաստաբանների պալատը մեծածավալ աշխատաանք է տանում փաստաբանների համար դասընթացներ կազմակերպելու, դպրոցում սովորելու ինչպես նաև քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու ուղղությամբ: 1996թ.-ից առ այսօր Փաստաբանների պալատում պաշտոններ չեմ զբաղեցրել և աշխատավարձ չեմ ստացել ու պալատի ֆինանսական միջոցները արդյունավետ են ծախսվում, թէ ոչ ևս ոչինչ չեմ կարող հայտնել, որովհետև երբրիցէ երեք նախագահների օրոք էլ ինձ չի հետաքրքրել այդ հարցը: Քիչ չեն դեպքերը, որ ապօրինի քրեական գործեր սկսեցին հարուցվել փաստաբանների վրա կապված իրենց մասնագիտական գործունեության հետ: Կամ էլ այս կամ այն ձևով այլ կառույցներ ցանկանում են ճնշել փաստաբաններին: ՀՀ Փաստաբանների պալատը պաշտպանում է իր փաստաբաններին և հետամուտ է լինում մեղավոր անձանց պատժելու ուղղությամբ և թույլ չի տալիս ու թույլ չի տա որ որևէ այլ կառույց կփորձի խանգարել կամ էլ ճնշել փաստաբաններին կապված իրենց մասնագիտական գործունեության հետ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել