Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. 7 հոգի հոսպիտալացվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 5-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 46 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E320» մակնիշի 11 VL 111 (վարորդ՝ 1997 թ. ծնված Է. Բ.), «Ford Transit» մակնիշի 35 AO 187 (վարորդ՝ 1967 թ. ծնված Է. Բ.) և կայանված «Opel Vectra» մակնիշի 34 SM 729 (վարորդ՝ Խ. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.31-ին, մարվել՝ 17.35-ին: Այրվել է շարժիչի հատվածը՝ մասամբ:

«Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1996 թ. ծնված Ա. և 1996 թ. ծնված Տ. Գ.-երը, «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝  1959 թ. ծնված Մ. Ա.-ը, 1977 թ. ծնված Ե. և 1979 թ. ծնված Հ. Բ.-երը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Մ. Ա.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes E» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել