Հաքերների կողմից կոտրված էջերի ցանկը հրապարակվել է

ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է այն օգտատերերի  ցանկը, որոնց ֆեյսբուքյան էջերը կոտրել են ադրբեջանական հաքերները:

Ֆեյսբուքյան իր էջում նա գրում է, որ ադրբեջանական հաքերները ուզում են կոտրած էջերի թիվը հասցնել 3000-ի և նոր ցանկ են հրապարակել: Նոր ցանկում 750 կոտրված էջ կա.

«Մի մասի վերաբերյալ լուրջ կասկածներ ունեմ, որ հորինած են, քանի որ չեմ գտնում, լոգինն ու գաղտնաբառը համընկնում են, ինչը այսօր համակարգը պարզապես թույլ չի տա եւ այլ նման բաներ»,- նշում է Սամվել Մարտիրոսյանը՝ հորդորում  անցնել հղումով և ստուգել, թե արդյոք ձեր էջը կոտրված է, թե՝ ոչ:

Կոտրված էջերի ցանկն այստեղ:

Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել