Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ տեղի է ունեցել բուհի 22-րդ ռեկտորի ընտրությունը։
Ինչպես Իրավաբան.net–ին հայտնեց ԵՊԲՀ լրատվական բաժնի աշխատակից Ալեքսանդրա Հարությունյանը, նիստին ներկա են եղել հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից 30-ը։
Փակ քվերակության արդյունքում ռեկտոր է ընտրվել առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը։