Դատական դեպարտամենը այս տարվա դեկտեմբերի 6-ին շուրջ 90 միլիոն դրամի համակարգչային տեխնիկա է գնել:
Ինչպես տեղեկանում ենք գնման փաստաթղթից, Դատական դեպարտամենտը «Տեխնոֆորում» ընկերությունից ձեռք է բերել 105 հատ Dell Vostro 3650 MT համակարգիչ` 4 Gb օպերատիվ հիշողությամբ, 500 Gb կոշտ սկավառակի տարողությամբ, Windows 10 արտոնագրված օպերացիոն համակարգով: Այս համակրգիչների մոնիտորները նույնպես Dell ընկերության արտադրանք են, դրանց չափը՝ 21.5 դույմ է, կետայնությունը՝ 1920*1080: Տրվել է 3 տարվա երաշխիք:
Նույն ընկերությունից գնվել է նաև Dell PowerEdge R730 3 հատ համակարգչային սերվեր, 30 հատ HP LaserJet P2035 լազերային տպիչ:
Այս ապրանքների համար «Տեխնոֆորում»-ին վճարվելիք գումարը կազմել է 83.85 միլիոն դրամ: Գնման փաստաթղթում նշված չէ, թե յուրաքանչյուր տեսակի ապրանքի համար որքան գումար է վճարվել:
Իսկ «Նորմա պլյուս» ընկերությունից գնվել է 10 հատ Canon Ir2025 բազմաֆունկցիոնալ տպիչ և արժեքը կազմել է 5.5 միլիոն դրամ: Այսինքն, յուրաքանչյուր տպիչի արժեքը շուրջ 550 հազար դրամ է եղել: