2016 թվականի հոկտեմբերի 19-ին ընդունվել է «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ օրենքը, որի համաձայն՝
ՀՈԴՎԱԾ 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող ձերբակալված կամ կալանավորված անձը «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք ներկայացնելու իրավունք ունի, որը համապատասխան վարչակազմի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա է փոխանցման միգրացիայի հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
8 նոյեմբերի 2016 թվականի