ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ հաշվի առնելով «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ հասարակության տարբեր շերտերում առկա մտահոգությունը՝ գերատեսչությունն առաջիկայում կկազմակերպի լայնամասշտաբ հանրային քննարկում և նոր միայն, ստացված առաջարկների հիման վրա, լրամշակված նախագծի տարբերակը կտեղադրվի նախարարության պաշտոնական կայքում: