«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8–րդ հոդվածի համաձայն`
Գույքահարկից ազատվում են`
ա) գծային ինժեներատրանսպորտային շինությունները, եթե դրանցից օգտվելու համար վճար չի գանձվում.
բ) անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա և մեխանիզմ համարվող ճանապարհային և շինարարական տեխնիկան.
գ) ջրամբարները.
դ) ժամանակավոր տնակները.
ե) օրենսդրությամբ սահմանված կարգով պատմամշակութային նշանակության ճանաչված հարկվող օբյեկտ համարվող գույքը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկին համապատասխան: