ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նոր հրամաններով նշանակումներ են կատարվել Տավուշի մարզային վարչությունում: Մինչ այս տեղեկացրել էինք, որ ոստիկանապետը պաշտոնից ազատել էր Նոյեմբերյանի և Իջևանի բաժնի պետերին, ինչպես նաև Բագրատաշենի բաժանմունքի պետին:
Ոստիկանության կայքից տեղեկացանք, որ այս պաշտոններին նոր նշանակումներ են կատարվել, մասնավորապես՝ նոյեմբերյանի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Անտոնյանը, Իջևանի բաժնի պետ է ոստիկանության գնդապետ Արթուր Հարությունյանը, իսկ նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի պետն է ոստիկանության կապիտան Հակոբ Խաչատրյանը: