ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հոկտեմբերի 31-ին նոր հրամաններ է ստորագրել՝ պաշտոնից ազատելով Տավուշի մարզի երեք բաժինների պետերին:
Ինչպես Իրավաբան.net-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ ոստիկանապետի նոր հրամաններով պաշտոնից ազատվել են Նոյեմբերյանի բաժնի, Բագրատաշենի բաժանմունքի և Իջևանի բաժնի պետերը: Նոր նշանակումներ դեռևս չեն կատարվել: