Կարեն Կարապետյանն անդրադարձավ ՏՄՊՊՀ որոշմանը

 Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ «Երևանի գարեջուր» գործարանին 110 միլիոն դրամով տուժանելուն հարցին՝ տեղական արտադրողների խնդիրների համատեքստում:
Հիշեցնենք, որ վերջերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) 110 միլոն դրամով տուգանել էր  այս ընկերությանը:
Վարչապետը նշեց, որ թեև  ՏՄՊՊՀ-ն անկախ գործող մարմին է և կառավարությունը նրա վրա ազդելու լծակներ չունի, սակայն կարող է կարծիք հայտնել: Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հորդորեց հանձնաժողովի ջանքերն ուղղել առաջնային սպառում ունեցող ապրանքների շուկա, որտեղ քաղաքացիների դժգոհությունները ավելի շատ են. «Դա ավելի կարևոր է, քան գարեջրի շուկան, որտեղ կա լուրջ մրցակցություն»,- ասաց Կարապետյանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել