«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից:
Այս փաթեթի օգտին կողմ քվեարկեցին 102 պատգամավորներ, դեմ էին ընդամենը 3-ը:
Հիշեցնենք՝ փաթեթով նախատեսվում է 1000 դրամ պարտադիր վճար սահմանել, ինչը դժգոհությունների առիթ է հանդիսացել:
Իրավաբան.net