2016 թվականի սեպտեմբերի 28-ին ընդունված «ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի համաձայն՝
ՀՈԴՎԱԾ 1. «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-60-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 5.1. ԾԱՆՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Պետական լիազոր մարմինը որոշումն ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով որոշումն ուղարկում է հայտատուին: Որոշումներն ուղարկվում են հայտատուի նախընտրած` սույն մասում նշված եղանակներից մեկով: Անկախ հայտատուի նախընտրած եղանակից` հայտատուն կարող է նաև սույն մասում նշված ժամկետում պետական լիազոր մարմնում որոշումն ստանալ առձեռն:
2. Սույն օրենքով նախատեսված այլ ծանուցումները ուղարկվում, իսկ հարցումները կատարվում են օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունները կատարելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում` փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով: Ծանուցումներն ուղարկվում են հայտատուի նախընտրած` սույն մասում նշված եղանակներից մեկով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 23-րդ հոդվածում`
1) 1-ին և 5-րդ մասերի «մեկ ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «քսան աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
2) 6-րդ մասի 1-ին կետից հանել «տասնօրյա ժամկետում» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «տասնօրյա ժամկետում» բառերը:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 29-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «օրվանից հետո` տասնօրյա ժամկետում,» բառերը փոխարինել «մասին» բառով, իսկ «մեկամսյա ժամկետում» բառերը` «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
2) 3-րդ մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «տասնօրյա ժամկետում» բառերը` «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
3) 6-րդ մասի «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
18 հոկտեմբերի 2016 թվականի
ՀՕ-147-Ն