Տավուշի մարզի դիրքերից մեկում այսօր` հոկտեմբերի 30-ին, մահացել է պայմանագրային զինծառայող Դերենիկ Արտակի Խալխալյանը:
Այս տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Գուրամ Աղաբաբյանը:
«Երբ նրան մեզ մոտ են տեղափոխել նա արդեն մահացած է եղել: Թե ինչից է մահացել, դեռ պարզ չէ: Այդ մասին արդեն կասի դատական բժիշկը»,-հայտնեց Աղաբաբյանը :
Կենտրոնից նաև հայտնեցին, որ Դերենիկ Խալխալյանն իրեն մոտ է տեղափոխվել այսօր առավոտյան, 09:20-ի սահմաններում: