Կադաստրի պետական կոմիտեի մի շարք գործառույթներ վերապահվել են ոչ պետական մարմիններին

Ներկայումս ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե կողմից քաղաքացիներին և իրավաբանական անձանց մատուցվում են գույքի նկատմամբ իրավունքների կամ սահմանափակումների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման նպատակով ընդունված դիմումները ներկայացնելու, ինչպես նաև այդ դիմումների հիման վրա հարուցված պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման վարույթների իրականացման փաստաթղթերը դիմողներին տրամադրելու հետ կապված ծառայություններ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե կողմից մատուցվող վերընշված ծառայություններից օգտվելու համար քաղաքացիները և իրավաբանական անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե պետք է անձամբ ներկայացնեն ծառայությունների մատուցման համար օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը: Սակայն այդպիսի իրավակարգավորման պայմաններում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման կենտրոններից հեռու բնակվող կամ գտնվող անձանց համար ստեղծվում են լրացուցիչ  դժվարություններ, որոնք կապված են լրացուցիչ ֆինանսական միջոցների և ժամանակի ծախսման հետ:

Հաշվի առնելով վերընշված խնդիրները կառավարությունը ընդունել է որոշում, որով ՀՀ կառավարության կողմից լիազորված օպերատորներին վերապահվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե կողմից մատուցման ծառայությունների համար նախատեսված պետական տուրքի և օրենքով նախատեսված այլ վճարների գանձման, մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման, դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դրանք համալրելու առաջարկ ներկայացնելու, անհրաժեշտության դեպքում դիմողին խորհրդատվության տրամադրելու, վարչարարության իրականացման արդյունքում ընդունված ակտի հանձնումը դիմողին ապահովելու գործառույթ:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, կառավարության վերջին նիստին ներկայացնելով այս նախագիծը, նշել է, որ այդ ոչ պետական մարմինները` օպերատորներն են «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ» և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ները, որոնք համապատասխանաբար իրականացնելու են նաև պետական մարմինների գործառույթների սպասարկման գրասենյակի գործառույթներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել