Սույն թվականի օգոստոսի 23-ին «Արին-բերդ» գերեզմանատան հսկիչներ Համլետ Աբրահամյանն ու Էդգար Ավետիսյանը կաշառք են վերցրել՝ գերեզմանատեղ հատկացնելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության, նրանք նախնական համաձայնության են եկել: Այնուհետև հսկիչները խաբեությամբ տուժողից պահանջել և ստացել են 474.250 ՀՀ դրամին (1000 ԱՄՆ դոլար):
Նրանք խաբել են, թե տուժողի մահացած որդիների գերեզմանները սողանքի հետևանքով վնասվելուց հետո նրանց աճունները պետք է վերահուղարկավորեն, և գերեզմանատեղ հատկացնելու համար էլ գումարն են վերցրել:
Կաշառքը ստանալուց հետո բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գործը քննվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: