Վարչապետ Կարեն Կարապետյանի սեպտեմբերի 29-ի որոշման համաձայն Վահե Ստեփանյանը ստանձնել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ պաշտոնը:
Ստեփանյանը որպես անշարժ գույք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած իր հայտարարագրում ներկայացրել է մեկ հողամաս և մեկ բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում:
Բացի այդ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ 8 միլիոն դրամը գերազանցող 2 նկար է հայտարարագրել:
Նա նաև տիրապետում է 25.400.000 դրամ, 3.400 դոլար, 5,560 եվրո դրամական միջոցների:
Որպես փոխառություններ, արժեթղթեր կամ այլ ներդրումներ՝ ևս նշված չեն:
Տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու պահը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալը որպես աշխատավարձ է հայտարարագրել ընդհանուր հաշվով 56,985,109 դրամ:
Պաշտոնյային փոխկապակցված անձին են նշվել կինը՝ Թանգիկ Մուրադյանը և աղջիկը՝ Էլեն Ստեփանյանը: