Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Հարսնաքարի գործով դատաքննությունը: Մեղադրյալներից Արման Բաղդասարյանը հոկտեմբերի 2-ին դատարանին գրավոր հայտնել էր, որ հրաժարվում է իր պաշտպան Հովհաննես Հարությունյանից և միջնորդել էր, որ իր իրավունքների պաշտպանությունն իրականացնի ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վաղարշակ Գևորգյանը: Կողմերն առարկություններ չունեին նրան՝ որպես փաստաբան այս գործում ներգրավվելու համար:
Չնայած այն փաստին, որ Վաղարշակ Գևորգյան դժգոհեց հոկտեմբերի 10-ին հաջորդ դատական նիստը նշանակելուն և խնդրեց երկու շաբաթ ժամանակ, դատարանը գտավ, որ մինչև հոկտեմբերի 10-ը ողջամիտ ժամկետ է գործի նյութերին ծանոթանալու համար:
Մեղադրող դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն ներկայացրեց դատարան այս գործով դատաքննություն նշանակել շաբաթական երկու անգամ: Չնայած կողմերի առարկությանը՝ դատարանը գտավ, որ յուրաքանչյուր չորեքշաբթի դատական նիստ նշանակելուց բացի ևս մեկ օր շաբաթական նշանակել դատական նիստ: Բացի հոկտեմբերի 10-ին ժամը 14:30-ից, դատական նիստ նշանակվեց նաև հոկտեմբերի 22-ը:
Տեղեկացնենք, որ դատական նիստին չէին ներկայացել տուժողի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, տուժողներ Արտակ Բայադյաը, Գարիկ Սողոմոնյանը, Արկադի Աղաջանյանը և Էդգար Նիկոյանը: Չէր ներկայացել գործով վկա Հրաչյա Զոհրաբյանը: Տուժողի իրավահաջոդի ներկայացուցիչները հայտնեցին, որ նրանց ներկայությունը կապահովեն միայն հարկ եղած դեպքում՝ եթե անհրաժեշտ լինի ցուցմունք տալ և այլն:
Աղբյուրը՝ Իրավաբան. net