ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը մեդիացիան (հաշտարարությունը) խթանելու նպատակով կազմակերպել է վեց ամիս տևողությամբ հատուկ ծրագիր՝ 1 նոյեմբեր 2016-ից մինչև 30 ապրիլ 2017-ը:
- Հաշտարարության միջոցով կարելի է վեճը լուծել ավելի արագ և առավել պարզեցված ձևով:
- Հաշտարաությամբ վեճը լուծվում է կողմերի փոխհամաձայնությամբ և հաշտարարի օգնությամբ, անկախ նրանից՝ թե գործն արդեն գտնվում է դատարանում, թե դեռևս չի ներկայացված դատարան:
- Գործը դատարանի վարույթում լինելու դեպքում, հաշտարարության կարելի է դիմել վարույթի ցանկացած փուլում՝ նախքան վճռի կայացումը:
- Հաշտարարության արդյունքում ստորագրված «Հաշտության Համաձայնագիր»-ը կարող է ներկայացվել դատարան և, ըստ պարագային, ստանալ հարկադիր կատարման հնարավորություն:
- ԷյԴիԱր Փարթներսի նախաձեռնած հատուկ ծրագրի շրջանակներում՝Դուք կարող եք դիմել ԷյԴիԱր Փարթներս ընկերությանը, եթե՝
- Ձեր գործն արդեն դատական որևէ փուլում է և Դուք ցանկանում եք դիմել հաշտարարության,
կամ՝
- Դեռ չեք դիմել դատարան և ցանկանում եք առանց ժամանակ կորցնելու հաշտարարության միջոցով լուծել վեճը: Այս դեպքում ԷյԴիԱր Փարթներսն առաջարկում է՝
- Հաշտարարության առաջին չորս ժամն իրականացնել անվճար,
- Եթե հաշտարարության գործընթացը գերազանցի 4 ժամը, հավելյալ ժամերի համար կգանձվի ժամավճար՝ համաձայն ընկերության սակագների:
- Ընկերությունը կշարունակի իրականացնել հաշտարարություն նաև այն դեպքում երբ՝ գործը գտնվում է դատարանում և կողմերի դատարանին ներկայացրած միջնորդության արդյունքում այն կհանձնվի հաշտարարության: Այս դեպքում համաձայն գործող ՀՀ օրենսդրության՝
- Հաշտարարության առաջին չորս ժամը կլինի անվճար,
- Եթե հաշտարարության գործընթացը գերազանցի 4 ժամը, հավելյալ ժամերի համար կգանձվի ժամավճար՝ համաձայն ընկերության սակագների:
- ԷյԴիԱր Փարթներսին դիմելու դեպքում կողմերը հաշտարարին կընտրեն ԷյԴիԱր Փարթներսի արտոնագրված հաշտարարների ցանկից:
- Բոլոր դեպքերում, հաշտարարության ցանկացած փուլում կողմերը կարող են հրաժարվել հաշտարարությունից:
- Հավելյալ տեղեկությունների համար, կարող եք դիմել մեզ՝ գրելով [email protected] էլ. փոստին կամ զանգահարելով 098 881720 հեռախոսահամարով: